Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ուղեղի մարզումն իսկապես աշխատում է

Ուղեղի մարզումն իսկապես աշխատում է

Գիտնականները որոշել են, որ ուղեղի մարզման համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ խաչբառեր լուծել կամ` Մոցարտ լսել: Եթե մարդու համար կարևոր է արագ և սթափ տրամաբանելը, ինչպես նաև խնդիրներ լուծելը մաքսիմալ կարճ ժամկետներում, ապա անհրաժեշտ է գլխուղեղի մարզման յուրահատուկ ձև:


Միչիգանի համալսարանի հոգեբան Ջոն Ջոնայդսը ներկայացրել է հետազոտության նոր արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ որոշակի տեսակի առաջադրանքների կատարելը` օրական քսան րոպե, արդեն քսան օր անց ցույց են տալիս ուղեղի աշխատանքի լավացումը: Մասնավորապես` դա առաջացած նոր խնդիրները քննարկելու և լուծելու մարդու լավ հնարավորություն ունենալն է, որը ժամանակակից մարդու կյանքի անկյունաքարային տարրերից է: Մարզման արդյունքը պահպանվում է երեք ամսվա ընթացքում: Իսկ վարժությունը` ընդամենը շրջադարձային N-խնդրի լուծումն է:


Շրջադարձային N-խնդիրն ազդում է ուղեղի կարևորագույն ֆունկցիայի վրա, որը հայտնի է որպես աշխատանքային հիշողություն (հիշողության բաժնում ինֆորմացիան ակտիվ և հեշտ վերականգնելի վիճակում պահելու ունակություն), ինչը շատ կարևոր է աշխատանքից հաճախակի կտրվելու պայմաններում: Աշխատանքային կամ օպերատիվ հիշողությունը դուրս է սովորական երկարատև հիշողության սահմաններից, քանի որ իր մեջ կրում է նրա վերամշակման էլեմենտներ: Բացի այդ N-խնդրի լուծումը  մտածելակերպը ավելի կայուն և պահպանողական է դարձնում, ինչը նույնպես շատ կարևոր է ժամանակակից մարդու համար:

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ